HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է առավել շատ նպաստառու ընտանիքների անվճար դեղեր հատկացնել

Առողջապահության նախարարությունը նախատեսում է ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնել։ Նախարարությունն այդ փոփոխությամբ նպատակ ունի թույլատրել առավել շատ ընտանիքների օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերից։

Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի որոշուման մեջ նման փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացրել առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ այդ որոշմամբ՝ ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավոր է սահմանվել «30.00»-ն:

Այսինքն՝ նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում կընդգրկվեն ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները ևս: Այդ շահառուներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ գործող որոշմամբ «30.01» անապահովության միավոր ունեցողների թիվը կազմում է շուրջ 200 000: Փոփոխություն իրականացնելու դեպքում  շահառուների թվին ավելանալու է 6114-ով։ Բացի այդ, այն շահառուները, որոնք գործող կարգով դեղերը ստանում եմ 50 % զեղչով, այս փոփոխության արդյունքում այդ դեղերը կստանան անվճար։ Այդ շահառուների թիվը կազմում է 21 100: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter