Բաբուխանյանի հերթական հայցն ընդդեմ լրատվամիջոցի կրկին մերժվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Ա.Մելքումյանի նախագահությամբ, Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը՝ ընդդեմ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի, մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողներին նույն լրատվական միջոցով հրապարակային ներողություն խնդրել իրենից, ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը հայցի բավարարման կամ մասնակի բավարարման դեպքում, ինչպես նաև վճարել 1 մլն դրամ փոխհատուցում հասցրած վիրավորանքի համար:
Հայցվոր Բաբուխանյանը նաև հայտարարել էր, որ ավելացնում է իր պահանջի չորրորդ կետը, այն է՝ Էդիկ Անդրեասյանը պետք է հրապարակային ներողություն խնդրեր իրենից հայցադիմումի պատասխանում առկա վիրավորական արտահայտության համար:
Համաձայն վճռի՝ Հայկ Բաբուխանյանից հոգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձվի 20 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Մեկնաբանել