
Էջմիածին-Երևան մայրուղուն ավտոմեքենա է այրվել. կա մեկ զոհ, երեք վիրավոր
Արտակարգ դեպք է պատահել Էջմիածնի Զվարթնոց թաղամասում՝ Էջմիածին-Երևան մայրուղուն: Ականատեսների պատմելով՝ ճանապարհի երթևեկելի գոտուն հարակից տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում ավտոմեքենա է այրվել:
Մեքենայի այրվելու հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեգ հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, ժամանել է նաև քննչական խումբ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել