
Առցանց դասընթաց՝ հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանելու համար դրամաշնորհների հնարավորությամբ
Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի և պահանջների վերաբերյալ վերապատրաստման առցանց դասընթացի:
Դասընթացի օրակարգում ներառված են «Արդյունահանող ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները և վճարումները», «Իրական սեփականատերերի բացահայտում», «Պայմանագրերը և ընդերքօգտագործման թույլտվությունները Հայաստանում» եւ այլ թեմաներ: Մեկ առանձին բաժին նվիրված է ԱՃԹՆ մեդիա հաղորդակցության խնդիրներին և սկզբունքներին՝ նպատակ ունենալով բարելավել առկա հաղորդակցության վիճակը։
Մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի դիմել հետաքննական նյութերի պատրաստման դրամաշնորհների, որոնք կիրականացվեն «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության փորձագետների աջակցությամբ:
Սեմինարը տեղի կունանա ս.թ. մայիսի 25, 26, 27-ին և հունիսի 1-ին ու 2-ին, յուրաքանչյուր օր՝ ժ. 15:30-17:30, Zoom տեսակոնֆերենսային հավելվածի միջոցով: Միանալու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը (https://zoom.us/download) և սեմինարի ժամին անցնել հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/88081491941?pwd=eE41ekJweHQ5ZXFrRGJpNmx3b0JuUT09
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաշարը՝ https://forms.gle/pJ3JHB9uQzmaT7qh9։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցախույզին՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3ZOJpuZ5v6fg3f4PVdQoY3__32XR5y8t3rHI_w3Gmf-LF7A/viewform։
Այլ մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 091 27 75 74 (Ալեքսանդր Առաքելյան, ծրագրի համակարգող):
***
Դասընթացն իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ համագործակցությամբ իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) խթանում» (ITAMSPE) ծրագրի շրջանակներում:
Մեկնաբանել