HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

5 օգտատիրոջ հրապարակումները հեռացնելու պահանջ է ներկայացվել, բայց պարզվել է, որ այդ էջերում գրառումներ են կատարել Ադրբեջանի ցանցահենները

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մայիսի 14-ի դրությամբ, սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 34 օգտատիրոջ, ինչի արդյունքում վերջիններս հեռացրել են 29 հրապարակումներ: Իսկ 5 օգտատատերերի կատարած հրապարակումների վերաբերյալ պարզվել է, որ հիշյալ անհատական էջերը Ադրբեջանի Հանրապետության ցանցահենները ենթարկել են հաքերային հարձակման և գրառումները կատարել են վերջինները։ 

Ինչպես «Հետք»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, նյութեր հեռացնելու պահանջ ներկայացվել է նաև լրատվամիջոցներին:

Մասնավորապես՝ 14 էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացվել է 21 ծանուցում՝ 22 հրապարակումների անհապաղ հեռացման պահանջով: Հեռացվել է 10-ը, 5-ով տարածքային բաժինների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք, սակայն, մնացել են անհետևանք, քանի որ պարետի կողմից արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ նշված խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների մասով փաստակազմը հանվել է: Նույն հիմքով չեն հեռացվել նաև լրատվամիջոցների կողմից հրապարակված 7 նյութերը:

Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկության՝ ծանուցումներ են ուղարկվել Hraparak.am, Mamul.am, Iravunk.am, 168.am, Hayeli.am, News.am, Yerkir.am, Tert.am, Lurer.com, Infocom.am, Pastinfo.am, Blognews.am, Yerven.Today, Zham.am էլեկտրոնային լրատվական կայքերին:

Նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվական կայքերի նկատմամբ վարչական տույժեր չեն կիրառվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter