HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սպանդանոցներին տրվող աջակցության սահմանաչափը կախված կլինի սպանդանոցների հզորությունից

Սպանդանոցներին տրվող աջակցության սահմանաչափը կկապվի սպանդանոցների հզորության հետ։ Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե որքան հզորություն ունի այդ սպանդանոցը, քանի կենդանու համար է նախատեսված, այդչափ ավելի փոփոխական, բարձր կամ ցածր կլինի սահմանաչափը, որ կտրվի տվյալ գործունեությունը կազմակերպողին։ Սա կառավարության կողմից մեկուկես տարով 0 % տոկոսադրույքով շրջանառվող միջոցների հատկացման առաջարկ է։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 21-ի նիստում։

Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 1 խոշոր եղջերավոր կենդանու սպանդը կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է մոտավորապես 15 քմ։

«Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի համար սահմանել 2 մլն դրամ սահմանաչափ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մեկ կենդանու սպանդի համար նախատեսված հզորության դիմաց կազմակերպությունը կստանա 2 մլն դրամ, որը 7 օր ամբողջ հզորությամբ աշխատելու համար բավարար ժամանակն է։ Մասնավորապես՝ եթե 10 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար է նախատեսված սպանդանոցը, որն ունի 150 քմ և 20 մլն դրամ սահմանաչափ, մոտավոր հաշվարկներով՝ շաբաթվա ընթացքում մինչև 70 գլուխ կենդանի կկարողանա գնել իր վարկային սահմանաչափի շրջանակում անտոկոս շրջանառու միջոցների հաշվին, հետո դա վաճառել, ստանալ այդ գումարները, որպեսզի այն պահին, երբ ինքը գնումը կատարի գյուղացուց, գյուղացին չսպասի մինչև սպանդի ենթարկված կենդանին կհասնի շուկա, վճարումը կստանա և նոր կվերադարձվի վաճառող գյուղացուն»,- նշեց նախարարը։

5 մլն դրամ սահմանաչափ կկիրառվի նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան գնումը կատարելու պահին անմիջապես Կառավարության տրամադրած անտոկոս վարկի հաշվին վճարել գյուղացուն, հետո կազմակերպել մսի վաճառքը՝  շրջանառությունը անխափան կազմակերպելու համար։

Վարչապետ Փաշինյանը նշեց՝ նախագծի նպատակն այն է, որ գումարը հնարավորինս շուտ հասնի գյուղացուն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ մտահոգություն հայտնեց, որ գյուղնշանակության հողերի վրա սպանդանոցների կառուցումը չարաշահումների պատճառ չհանդիսանա, և որպեսզի սպանդանոցի անվան տակ գյուղնշանակության հողերը չզավթվեն։

«Եղել է այդպիսի դեպք, երբ գյուղնշանակության հողի վրա սպանդանոցը 70 քմ պահանջվողի փոխարեն միանգամից կողքի ասֆալտապատումով դարձել է գյուղնշանակության հողի ավիրում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Հարցը կկարգավորվի որոշակի սահմանափակումների միջոցով։

Այսօրվա դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ է մատուցում։ Կառուցման փուլում է ևս 82-ը, որից նվազագույնը 50 %-ը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել, մնացածը, նախնական տվյլաներով, կգործեն մինչև տարվա վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter