HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն Նյու Յորքում

Նյու Յորքում մարտի 9-ին տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը:

«Պիեր» հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ ու հյուրեր:

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության  հոբելյանական տարեթվի շրջանակներում այս տարվա ընթացքում անցկացնելու են նաև առանձին միջոցառումներ ու հանդիպումներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter