HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները վերջնաժամկետ են ներկայացնում

Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շին...արարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին:

Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը՝ տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ՝ 16 մարտի: Իսկ մինչ այդ մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ:

Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց, ովքեր ուզում են միանալ մեր շուրջօրյա նստացույցին օրվա որևէ ժամի կամ գիշերը: Կարող եք նաև աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով:

Մեկ անգամ ևս - ՄՈԲԻԼԻԶԱՑՎԵՆՔ, ՄԻԱՎՈՐՎԵՆՔ՝ արդարության և օրինականության վերականգնման համար մղվող մեր պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:

Աջակցության և առաջարկությունների համար կարող եք զանգահարել Կարենին 093 23 24 87 կամ Ռուզաննային 093 44 64 90 համարով:

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter