Վարչապետն ընդունել է Մեննո Անելին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մեննո Անելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հետ աշխատանքները:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր միջև այսուհետ ևս կծավալվի սերտ համագործակցություն»:
Մեննո Անելին ևս կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը՝ նշել է, որ այն օգտակար է երկուստեք: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային և կենսաթոշակային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՄՀ հետագա քաղաքականության շուրջ, որն ուղղված է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել