HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ

Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև: 

«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում և ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Արդարադատության նախարարությունը, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր:

Վճարման կարգադրության էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter