HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աբովյանի համայնքապետը` ընդդեմ Կոտայքի մարզպետի 

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն ընդդեմ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: Համայնքի ղեկավարը վիճարկում է մարզպետի տեղակալի ստորագրած որոշումը, ըստ որի` ենթարկվել էր վարչական տույժի՝ 150,000 դրամի չափով:

2020թ. մարտի 13-ի թիվ 101 որոշման համաձայն՝ Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ. Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող մոտ 3 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի, 0,0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողերն օգտագործվել են ոչ նպատակային: Կատարվել է հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխություններ:

Աբովյանի համայնքապետ Վահագն Գևորգյանին 150,000 դրամի չափով վարչական տույժի ենթարկելու հիմք է հանդիսացել այն, որ վերջինս չի կանխել քաղաքացու վերը նշված գործողությունները:

Վարչական դատարանում Վահագն Գևորգյանը վիճարկում է հենց այդ որոշումը՝ պահանջելով, որպես միջամտող ակտ, անվավեր ճանաչել 13.03.2020թ. թիվ 101-Ա որոշումը:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter