
Ինժեներական ասոցիացիան դրամաշնորհային մրցույթ է հայտարարել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝
-
թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
-
մակետային նախատիպի մշակման,
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
- համակարգի նախագծի շտկման,
- 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
-
կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման
աշխատանքների վերաբերյալ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․
- Փաստաթղթերի փորձաքննություն,
- Ներկայացում՝ մինչև 10 րոպե։
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020թ մայիսի 31-ը ներառյալ:
Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել