HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատ տեղաշարժվելու և այլ սահմանափակումները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 12,231 անձ

Կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառվել են մի շարք սահմանափակումներ: Որպես սահմանափակում նախատեսված ազատ տեղաշարժվելու և այլ սահմանափակումները խախտելու համար ոստիկանության կողմից 12,231 անձի նկատամամ կազմվել է վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հետք»-ին փոխանցած տեղեկատվության համաձայն, ամենաշատ արձանագրությունները կազմվել են Երևանում՝ 4743, այնուհետև` Արմավիրի մարզում՝ 1669: Վարչական իրավախախտման  վերաբերյալ ամենաքիչ արձանագրությունները կազմվել են Սյունիքի մարզում՝ 208:

Նշված 12,231 անձանց նկատմամբ կայացված որոշումներով տուգանքի չափը կազմել է 1 մլրդ 18 մլն 400 հազար դրամ, որից 1 մլն 400 հազար դրամն արդեն գանձվել է: Քաղաքացիները հիմնականում տուգանվել են 100.000 դրամի չափով:

Սակայն, նույն օրենսգրքում 2020թ. մայիսի 19-ի կատարվել է լրացում և փոփոխություն, ըստ որի՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:

Վերը նշված դեպքերում, բացառությամբ սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար կիրառված պատասխանատվության, համապատասխան վարչական ակտերը ենթակա են վերանայման վարչական ակտն ընդունած մարմնի, տվյալ դեպքում՝ ոստիկանության վերադաս մարմնի կողմից, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ նոր իրավակարգավորմանը համապատասխանեցնելու նպատակով:

Լուսանկարը՝ b24.am-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter