HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2020 թվականին Ռուսաստանի բնակչության իրական եկամուտները կկրճատվեն 3,8 %-ով

2020 թվականին Ռուսաստանի բնակչության իրական տնօրինվող եկամուտները կկրճատվեն 3,8 %-ով։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մշակած 2020-2023 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման փոփոխված տարբերակի մեջ։

2020 թվականի երկրորդ եռամսյակում եկամուտները կկրճատվեն 6 %-ով։ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը կանխատեսման ներկայացման ժամանակ հայտարարել է, որ առանց կառավարության հակաճգնաժամային միջոցառումների, դրանք կկրճատվեին 7,5 %-ով։ Նախարարը հավելել է, որ հիմնական տուժող հատվածը լինելու են ձեռնարկատիրական եկամուտները։

Համաձայն կանխատեսման՝ 2021 թվականին բնակչության իրական եկամուտները կվերադառնան աճի մակարդակին՝ ավելանալով 2,8 %-ով։ 2020-2023 թվականների նախորդ մակրոկանխատեսումը նախարարությունն իրականացրել էր այս տարվա փետրվարին։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ 2020 թվականին բնակչության իրական եկամուտները կաճեն 1,9 %-ով, իսկ 2021 թվականին՝ 2,2 %-ով։ 

2014-2018 թվականներին ռուսաստանցիների իրական եկամուտները կրճատվել են։ Համաձայն Ռոսստատի՝ 2019 թվականին Ռուսաստանի բնակչության իրական եկամուտներն աճել են 0,8 %-ով։ Այս տարվանից Ռոսստատն անցել է իրական եկամուտների հաշվարկման նոր մեթոդաբանության։ Այսուհետ վիճակագրական տվյալները հրապարակվելու են ոչ թե յուրաքանչյուր ամիս, այլ՝ եռամսյակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter