HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի համավարակի շրջանում դարձել են էլ ավելի հարուստ

ԱՄՆ միլիարդատերերը կորոնավիրուսի համավարակի երկու ամիսների ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են շուրջ 15 %-ով։ Այդ մասին նշվում է հինգշաբթի օրը՝ մայիսի 21-ին հրապարակված հետազոտության մեջ, որն իրականացվել է «Americans for Tax Fairness»-ի և «Institute for Policy Studies»-ի վերլուծական խմբերի կողմից։ Մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ԱՄՆ միլիարդատերերի գումարային կարողությունն ավելացել է 434 միլիարդ դոլարով՝ հասնելով 3, 382 տրիլիոնի։

Ընդհանուր աճի շուրջ 20 %-ն ապահովել են ԱՄՆ հինգ ամենահարուստ մարդիկ՝ «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը և «Oracle»-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը։ Մասնավորապես, Բեզոսի կարողությունն ավելացել է 34,6 միլիարդ դոլարով (30,6 % աճ), Գեյթսինը՝ 8 միլիարդով (8,2 % աճ), իսկ Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով (46,2 % աճ)։

ԱՄՆ թոփ 30 միլիարդատերերի ցանկում տոկոսային ամենամեծ աճն ունեցել են կենցաղային ապրանքների «Menards» խանութների ցանցի սեփականատեր Ջոն Մենար կրտսերը (62,8 % աճ) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (48 % աճ)։

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ երկու ամսվա ընթացքում ավելացել է միլիարդատերերի թիվը։ Այսպես, եթե մարտին նրանց թիվը կազմում էր 614, ապա մայիսին՝ 630։ Ապրիլին ԱՄՆ-ն նոր միլիարդատերերի թվաքանակով աշխարհում երկրորդն էր՝ զիջելով միայն Չինաստանին։ 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, երկրում միլիարդատերերի թիվն ավելացել է 210-ով, որոնցից 61-ը ՏՏ ոլորտի մասնագետներ են։

Լուսանկարում՝ Ուորեն Բաֆեթը, Մարկ Ցուկերբերգը և Ջեֆ Բեզոսը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter