HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սննդամթերքի ձեռքբերման ռուսաստանցիների ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի

Ապրիլին միջին ռուսական ընտանիքն սննդամթերքի ձեռքբերմանը հատկացրել է ընդհանուր ծախսերի 46 %-ը, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Այդ մասին հայտնում է «Ромир» հետազոտական ընկերությունը։ Ընկերությունը 2019 թվականից զբաղվում է «Food Index»-ի հաշվարկմամբ, որն ուսումնասիրում է սննդամթերքին հատկացվող ծախսերի բաժինը։ Հետազոտական աշխատանքների մեկնարկից ի վեր այդ թիվը երբեք չէր գերազանցել 36 %-ը։  

«Ռոմիր» հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա մարտ ամսվա հետ համեմատած, ինդեքսն աճել է 26 %-ով։ Ընդ որում, նախորդ տարվա հետ համեմատած, այն հասել է 46 %-ի։ 2019 թվականի ապրիլին ինդեքսը կազմել է 31,4 %, իսկ այս տարվա մարտին արդեն՝ 36 %: Ընկերության տվյալներով՝ միջին ռուսական ընտանիքը ապրիլ ամսին սննդամթերքի ձեռքբերման համար ծախսել է 26 000 ռուբլի, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 56,8 հազար ռուբլի։ Ծախսերի կտրուկ աճը կապված է ինչպես գնաճի, այնպես էլ կորոնավիրուսի համավարակի հետ։

«Համախառն ծախսերը կրճատվում են կարանտինայի սահմանափակումների պատճառով։ Գնորդները տնտեսական անկանխատեսելիության պատճառով ստիպված հրաժարվում են գնումների մի մասից։ Մյուս կողմից մենք նկատում ենք սննդամթերքի ձեռքբերման ծախսերի աճ։ Մասամբ այն կարող է կապված լինել ինքնամեկուսացման սկզբում գնված ապրանքների հետ, սակայն դրա ազդեցությունը կավարտվեր մեկ ամիս անց։ Առաջին հերթին ծախսերի աճը կապված է սննդամթերքի գնաճի հետ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերության հաշվարկներով՝ 2020 թվականի մարտին միջին ռուսական ընտանիքների ընդհանուր ծախսերը կրճատվել են 13 %-ով, իսկ 2019 թվականի ապրիլի հետ համեմատած՝ 17 %-ով։ ՄԱԿ-ի կողմից ընդունված մեթոդաբանության համաձայն, եթե երկրում բնակչության ծախսերի 40-50 %-ը բաժին է հասնում սննդամթերքի ձեռբերմանը, ապա տվյալ երկիրը համարվում է «միջինից ցածր» երկիր։

Մայիսի սկզբին ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ապրիլին Ռուսաստանում 28-ից 44 %-ի է հասել այն քաղաքացիների թիվը, որոնք ստիպված հրաժարվել են սովորական գնումներից կամ էլ կրճատել են ծախսերը։

Լուսանկարը՝ «TACC» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter