
Բոլորիս ճանապարհն էլ ցմահ ազատությունն է…
Մհեր Ենոքյան,
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Արտակարգ դրության երկարացումը անհամաչափորեն փաստացի ամենաշատը սահմանափակում է ազատազրկվածներիս, ինչպես նաև բանակում ծառայող զինվորների՝ առանց այն էլ սահմանափակ իրավունքները: Օրինակ՝ մեր`ազատազրկվածներիս և մեր ընտանիքների պարագայում, համաճարակով պայմանավորված, 3-րդ ամիսն է ոչ թե սահմանափակվել է, այլ առհասարակ արգելվել են թե՛ կարճատև, թե՛երկարատև տեսակցությունները: Մեր տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է մի քանի մետրով, և մեր հարազատների կողմից մեզ այցելելն արգելելը` հանգեցրել է Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով ամրագրված ընտանեկան կյանքի իրավունքի նման խստագույն սահմանափակմանը (արգելքի), որը ակնհյատ կերպով անհամաչափ է:
Ներկայումս արտակարգ դրությունը թուլացվել է՝ ազատ քաղաքացիների տեղաշարժը գրեթե անարգել է և այլն: Մեզ մոտ էլ երկու ամսից ավելի արգելքից հետո, թույլատրվել է շաբաթը մեկ մեր հարազատների կողմից հանձունքներ ստանալ`սննդամթերք: Կարծում եմ` ավելի ճիշտ է շաբաթվա կտրվածքով ոչ թե մեկ, այլ երկու անգամ թույլատրել, որպեսզի հերթեր չգոյանան և մարդկանց վարակվելու հավանականությունը առավել ցածր լինի: Իսկ մեծահասակ ծնողների համար հատուկ ժամ սահմանվի:
Իսկ առհասարակ մենք ոչ մի վտանգ չենքներկայացնում համաճարակի ժամանակ: Վտանգ կարող են ներկայացնել միայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները, ովքեր 4 հերթափոխով ամեն օր ներս և դուրս են անում:
Ինչ վերաբերում է կարճատև տեսակցություններին, ապա արգելքը կարող է համաճարակով պայմանավորված վտանգին համափաչ համարվել, քանի որ դրանք տրամադրվում են ընդհանուր մեծ սրահում և տեսակցության կարող է գալ յուրաքանչյուր անձ: Իսկ ինչ վերաբերում էերկարատև տեսակցություններին, ապա դրանք տեղի են ունենում մեկուսացված: Ազատազրկվածի սահմանափակ թվով միայն մերձավոր ազգականները երկարատև տեսակցության այցելելով չեն ներկայացնի որևէ վտանգ հիմնարկում գտնվող այլ մարդկանց համար, քանի որ շփումը լինելու է միայն տվյալ` մեկ ազատազրկված անձի հետ: Վերջինս տեսակցությունից հետո, բանտումգտնվող ցմահականներիս պարագայում, շարունակվելու է պահվել խցային պայմաններումԱյսինքն` խցային պայմաններում գտնվող ցմահ ազատազրկվածներիս երկարատև տեսակցությունները համաճարակի տեսակետից փաստացի ամենաանվտանգն են:
Կոչ եմ անում իշխանություններին`թույլատրել երկարատև տեսակցությունները, որոնք ընթանում են բոլորից առանձին`մեկուսացված սենյակում և առայժմ սահմանափակել միայն այցելուների թիվը`1-2 մերձավոր ազգականով և տևողությունը 1-2 օր, մինչև արտագարգ դրության ավարտը: Տեսակցելուց առաջ հարկավոր է միայն չափել թե՛ այցելած հարազատների, թե՛ ազատազրկվածի ջերմաստիճանը և ել ու մուտի պահերին կրել դիմակ:
Նորից ու նորից բոլորիդ ցանկանում եմ ասել`վայելեք ազատությունը և, ամենակարևորը, ընտանիքի` ձեր սիրելի մարդկանց հետ լինելու բացառիկ հնարավորությունը: Մեր բոլորի ճանապարհն էլ`ցմահ ազատությունն է… այդճանապարհին 2009 թվականի դեկտեմբերի 1-ին հանդիպեցի հորս` ազատության մեջ… Աստված միշտ լուսավորի նրա հոգին: Երեք օր առաջ Սողոմոնի հետ փախուստ էինք արել «Նուբարաշեն»բանտից, երեկոյան ժամը 5-ի մոտերն էր, դեռ լույս էր, զբոսնում էի Գայի արձանի մոտակայքում, որտեղ մանկությունս ու պատանեկությունս են անցել: Մտել էի մի պանդոկ, խաշ կերել, բավական ցուրտ էր, արդեն մտածում էի վերադառնալ թաքստոցս, որը Երևանից դուրս էր և ծնողներս այդ մասին չգիտեին: Չգիտեին`առհասարակ Հայսատանում եմ, թե ուրիշ երկրում: Գայի արձանի դիմացի փողոցով դանդաղ քայլում էի դեպի վերև: Մեկ էլ տեսնեմ դիմացիցս գալիս է հայրս`տաք հագնված, աչքերը տխուր, բայցհույսով աջ ու ձախ են նայում: Մի տասը մետր էր մնացել, ու մեր հայացքները հանդիպեցին իրար: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Իմ հետևից քայլում էին երկու ոստիկաններ, երկուսն էլ փողոցի հակառակ կողմում էին`կրպակի մոտ կանգնած, պարզապես իրենց աշխատանքն էին անում, բայց հաստատ տեղեկացված էին մեր փախուստի մասին:Հորս աչքերով հասկացրեցի, որ չկանգնի և շարժվի դեպի Տիգրան Մեծի արձանի կողմ: Ահա նայում ենք իրար երեսի, երկուսիս աչքերն էլ լցվեցին… ուսերով իրար կպանք ու անցանք: Մի քանի քայլից թեքվեցի ձախ`մտա այգի, մի փոքր բարձրացա և կանգ առա: Տեսա, որ հայրս նույնպես մի փոքր առաջ գնաց, կանգ առավ, գրպանները նայեց`իբր ինչ-որ բան է մոռացել, շրջվեց ու հետադարձ ուղղությամբ շարժվեց: Հասավ նույն տեղը, թեքվեց դեպի այգի: Վայրկյաններ անց ամուր-ամուր գրկախառնվեցինք:
Մեկնաբանել