HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա քաղաքացի

Ստեփանավան քաղաքի 63-ամյա բնակչի կողմից  ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում գտնվող արծաթափայլ և եվրոպական տեսակի, շուրջ 60սմ երկարությամբ եղևնիները հատելու կապակցությամբ իր վագոն-տնակից բերման ենթարկվելու ժամանակ՝ 2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: 

Չենթարկվելով ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու նրանց օրինական պահանջին՝ Ստեփանավան քաղաքի բնակիչը հայհոյանքներ է հնչեցրել, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց, քաշել ու պոկել նրանցից մեկի ձախ ուսադիրը:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական, դատահետքաբանական, համալիր դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter