
Զոլաքարում անհետացած խողովակների փաստով նյութեր են նախապատրաստվում
Զոլաքար համայնքի տարածքից 1.9 կիլոմետր երկարություն ունեցող խողովակների անհետացման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացանք Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Գեղարքունիքի մարզում հիմնադրված «Քաղաքացիական ակտիվիստների հակակոռուպցիոն խմբի» ղեկավար Գևորգ Ներսիսյանն էլ մեզ փոխանցեց, որ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություններ են տվել Զոլաքար համայնքի մի խումբ բնակիչներ։
Խողովակների ապամոնտաժման և յուրացման մասին «Հետք»-ը գրել էր մայիսի 9-ին։ Գյուղացիները մեզ պատմել էին, որ խողովակները 2016 թ.-ին ապամոնտաժել է գյուղապետ Արման Ղազարյանը, իսկ վերջինս փորձում էր համոզել, որ դրանք ապամոնտաժվել են 2000 թ.-ին՝ նախկին գյուղապետի կողմից։ Գործող համայնքապետի տան բակում՝ ապամոնտաժված խողովակների որոշակի խմբաքանակ լինելու փաստ էինք արձանագրել։
Մեկնաբանել