HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահական տույժեր՝ ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար

ՀՔԾ-ն քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզել էր ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև՝ Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ հանցավոր արարքների կատարման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին: 

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել Ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով: 

Արդյունքում, ըստ Ոստիկանությունից ստացված գրության, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ նշված պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ Ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

 Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter