HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայաստանի ստարտափ ակադեմիայի նոր՝ «Traction» ծրագրի հայտադիմումները բաց են

2017 թվականի հոկտեմբերի 16-ից մեկնարկեց Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքի և փորձի շնորհիվ զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգն ու ստեղծել մի միջավայր, որտեղ առաջ կգան համաշխարհային մակարդակով ասելիք ունեցող տեխնոլոգիական ընկերություններ։

Մինչ այս պահը ակադեմիան ունեցել է 5 շրջափուլ, որից յուրաքանչյուրը տևել է 3 ամիս, ու մասնակից ստարտափները եղել են տարբեր ոլորտներից։

Արդյունքում` 5 շրջափուլին մասնակցել է 90 ստարտափ, որոնցից 65-ը հաջողությամբ ավարտել է եռամսյա ծրագիրը։ Ներգրավված 220 ձեռներեցները մասնակցել են ավելի քան  175 սեմինարների, դասախոսությունների, բիզնես հանդիպումների՝ ոլորտի 90-ից ավել լավագույն մասնագետների հետ։  

Մասնակից ստարտափներից շատերը ստացել են ներդրումներ, հստակեցրել իրենց շուկայի ներթափանցման (go to market) ռազմավարությունն ու ձեռք բերել գործնական գիտելիքներ  ակադեմիայի թիմի հետ մշտական աշխատանքների շնորհիվ։

Հայաստանում առկա  նախաաքսելերացիոն, ինկուբացիոն ծրագրերը հիմնականում նախատեսված են idea satge-ում՝ նախնական փուլում եղած ստարտափների համար։ Հաշվի առնելով մի քանի տարիների գործունեությունն ու փորձը՝ ակադիմիայի հիմնադիրները նկատել են, որ  ստարտափները դժվարություն են ունենում առաջին նախնական արդյունքները գրանցելուց հետո հաջորդ քայլերն արագացնելու և ներդրումներ ստանալու հարցում։ 

Այդ իսկ պատճառով Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսում է իր առաջին «Traction» ծրագիրը։ Այն իրականացնում է «Քաթըլիսթ» հիմնադրամը՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Այս շրջափուլում ակադեմիային սատարում է նաև հայկական առաջատար մասնավոր ընկերություններից մեկը, որն իր փորձով կնպաստի մասնակից ընկերությունների հաջողությանը:

Ծրագիրը տևելու է 10 շաբաթ ու նախատեսված է պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափների համար։ Նպատակն է՝ արագացնել ստարտափների աճն ու նպաստել ներդրումների ներգրավմանը։ Նախատեսվում է շեշտը դնել 3 հիմնական ուղության վրա՝ վաճառք (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավում (Fundraising)։

Ընտրված ստարտափները կունենան մենթորներ վերոնշյալ ուղություններից, որոնց փորձն ու գիտելիքը հաշվի առնելով` միանգամից կանցնեն գործնական քայլերի։  Ակնկալվում է, որ ընկերություններն ավելի լավ կպատկերացնեն միջազգային շուկան, դրա հիման վրա կմշակեն կոնկրետ ռազմավարություններ, կծանոթանան գործիքների ու մոտեցումների, որոնցով կարելի է չափել ստարտափի աճն ու զարգացումը։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։ Կարող են դիմել այն ստարտափները, որոնք գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ), ունեն որոշակի արդյունք՝ եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլ տեսանկյուններից։ Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որ դիմող ստարտափներն արդեն ներգրաված լինեն նվազագույնը 20,000 եվրո դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով ու մասնակցած լինեն այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի։ 

«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Համբարձում Քաղկեցյանը նշում է.

«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից․ մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ։ Այս կառուցվածքը հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter