Առաջին նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների:
Ինչպես հայտնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաեւ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել