HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արկտիկայում դիտվում է անոմալ շոգ եղանակ

Արկտիկական զոնայում հաստատվել է անոմալ շոգ եղանակ, որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև + 30°C։ Այդ մասին հայտնում է «lenta.ru»-ն՝ հղում կատարելով «The Daily Mail» պարբերականին։ Պատճառը հզոր անտիցիկլոնն է։ Մթնոլորտի վերին շերտերում բարձր ճնշման պատճառով երկինքը «մաքրվել է», ձյունը հալվել, իսկ ջերմաստիճանը հասել կլիմայական մյուս գոտիների ամառային ժամանակաշրջանի ջերմաստիճանին։

Տաք օդն Արկտիկա է ներթափանցել Սիբիրից, որտեղ գրանցվել է ռեկորդային տաքացում։ Փորձագետների գնահատականներով՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը շուրջ 20 աստիճանով կգերազանցի նորմային։ Պարբերականը, հղում կատարելով կլիմայագետներին, գրում է, որ անտիցիկլոնի արդյունքում առաջացած ջերմությունը կարող է ինտենսիվ լինել, քան նախկինում։ Բարձր մթնոլորտային ճնշումը ազդում է ամառային շրջանում սառույցի և ձյան վաղաժամ հալման վրա: 

Ապրիլի վերջին ինքնուրույն ձգվել էր արկտիկական օզոնային անցքը, որը ձևավորվել էր 2020 թվականի սկզբին։ Դրա առաջացումը պայմանավորված էր մթնոլորտում տեղի ունեցող անոմալ երևույթների հետ, որոնք դարձել էին Ռուսաստանում տաք ձմռան պատճառ։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter