«Չորրորդ ինքնիշխանություն». էս ծառն ո՞ւմն է
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Դալմայի այգիների տարածքով կառուցվելիք մայրուղու շինարարության ընթացքում ոչ մի ծառ չի հատվելու, իսկ եթե պետք լինի, իրենք հատուկ տեխնիկայի միջոցով ծառերը կվերատնկեն:
«ՉԻ» - Ժամանակին դպրոցականների շրջանում մի այսպիսի հիմար կատակ կար. մեկը մոտենում էր ընկերոջը, բռնում նրա վերնաշապիկի կոճակն ու հարցնում. «Էս կոճակը քո՞նն ա»: Հենց որ սա պատասխանում էր՝ հա, կոճակը պոկում էր ու տալիս նրան. «Դե, առ-վերցրու»:
Հիմա դառնանք Դալմայի այգիներին: Մարդիկ այնտեղ տասնամյակներ շարունակ ծառեր են տնկել, այգիներ մշակել (օրինական թե ապօրինի՝ այլ հարց է), և ամեն այգի ունի իր կոնկրետ սահմանները ու կոնկրետ տերը:
Հիմա պատկերացրեք՝ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են, այդ ծառն արմատախիլ անում ու տալիս տիրոջը. «Առ վերցրու քո ծառը»: Վերցնի ի՞նչ անի: Կամ վերատնկում են, այսինքն՝ այդ մարդու ծառը տանում տնկում են մի ուրիշի այգում: Համաձայնվեք՝ գեղեցիկ տեսարան է:
Բայց նոր ճանապարհը «վիզ» պետք է իշխանություններին, այնպես որ հաստատ կկառուցվի: Ինչպես ժողովուրդն է ասում, «թվեր են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել