HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկայում դիմորդների ընդունելություն կհայտարարվի     

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով:

«Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։

Ժամկետներ[1] ՝

Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ.  հունիս, ընդունելության քննությունները՝ հուլիս, դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր։ 

Ուսուցում՝ 5 ամիս,

Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ

Ո՞վ կարող է դիմել՝

18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,

Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,

Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջներին։

Ընդունելության վերաբերյալ՝

Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,

Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,

ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,

Հարցազրույց

Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն

Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ  (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,

Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,

Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,

Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,

Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,

Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

Ծառայության գրավչությունը.

Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։

Վարձատրության վերաբերյալ՝

-ուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դր. կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։

-ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):

Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝

միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։

Կարիերայի հեռանկարները՝

Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո։

Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:

Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝

ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,

ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,

ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,

այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,

հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,

ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։

20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։

Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝

Արդարադատության նախարարություն՝ +37410 594028; [email protected]

Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981; [email protected]:

* Սա ընդունելության հայտարարություն չէ, դիմումների ընդունման հայտարարությունը կտրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: 

 

[1] Ժամկետները կարող են փոփոխվել COVID-19 համավարակի հետ կապված զարգացումներով

Մեկնաբանություններ (3)

Կարինե
Երբ կարող ենք տեղեկանալ ընդունելության մասին դիմում գրենք և անցնենք մեր ոստիկանության համակարգ աշխատելու մեծ սիրով
Ռուզան
Մարզերում կարողենք դիմել։
Արմեն
Բարով ձեզ կներեք երբ կարող ենք դիմել։ Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter