HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Սեյրան Սարոյանը ա՞չք ունի Խաչատուրովի աթոռին

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ գեներալ Սեյրան Սարոյանը կրկին որոշել է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը:

Սարոյանն այժմ պատգամավոր է հենց այդ ընտրատարածքից, որտեղ 2007-ին ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց նրան՝ խաղից դուրս թողնելով ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին: Հակոբյանն արդեն իսկ հայտարարել է նույն ընտրատարածքում իր առաջադրման մասին:

Իր մտերիմների շրջանակում Սեյրան Սարոյանն անկեղծացել է՝ ասելով, որ ԱԺ-ում իր լինելը մեկ նպատակ ունի. ինքը ցանկանում է զբաղեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ խորհրդարանից այդ պաշտոնն, ըստ Սարոյանի, մեկ քայլ է:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Յուրի Խաչատուրովը: Ասում են, որ գեներալն անգամ տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով համակարգից հեռացված պաշտոնյաներին խոստացել է վերականգնել իրենց նախկին աշխատատեղերում, եթե վերջիններս իրենց աջակցությունը բերեն իր վերընտրության գործին:

Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունների վերաբերյալ պարոն Սարոյանի մեկնաբանությունը ստանալ: Aravot.am-ի հեռախոսազանգերին պատասխանած իր օգնականը տեղեկացրեց, որ նա զբաղված է և ազատ ժամանակ գտնելուն պես կկապվի մեզ հետ: Օրվա ընթացքում Սարոյանն այդպես էլ չզանգահարեց:

Իր պատգամավորության չորս տարվա ընթացքում Սեյրան Սարոյանն օրենսդիր աշխատանքով այդպես էլ չզբաղվեց: Նա շարունակում է ղեկավարել ՌԴ-ում գործող իր բիզնեսները:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Վայ, խեղճ իմ հայ ժողովուրդ, էս ինչ .... ենք ընկել էս փրչոտների ձեռքը: Հասկացանք կռվել եք, հաղթել եք, դրա դիմաց դուք ձեր արժանին արդեն ստացել եք, էլ ինչ եք ուզում: Թողեք մի քիչ էլ ժողովուրդն իր ուզածով անի, թե պատանդ է ընկել ձեր ձեռքը, ամեն ինչում ձեր կամքն է կատարելու: Հերիք է էլի, մինչև 7 պորտ ապահովել եք ձեր երեխեքին, թոռներին ու ծոռներին բարեկեցիկ կյանքով ապրելու: Հանգիստ գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ինչ եք չտեսի նման էս ու էն պաշտոնին աչք տնկել: Պատգամավոր կամ շտաբի պետ պետք է լինի գրագետ ու խելացի մարդը, ոչ թե չոբանը կամ գռուզավիկի շոֆեռը: Գոհ եղիր տիտղոսովդ ու ունեցվածքովդ, մի քող որ մարդիկ աբիժնիկ մնան, դու հավերժ չես ու թուրդ ամեն անգամ կարող է և չկտրի, մտածիր որ կարող է երեխեքիցդ պատասխան ուզեն երբ դու չես լինի, ու պատսխան ուզողն էլ կարող է քեզանից աբիժնիկ մնացած լինի: Պատկերացնում ես զավակիդ վիճակը? Խորը մտածեք մինչև գործելը, հետո գլխներիդ չտաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter