
Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր հրամանագրով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ Արցախի ոստիկանության պետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը, որին նախագահի մեկ այլ հրամանագրով՝ շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Լուսանկարում՝ Լևոն Մնացականյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել