HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ-ի վեցնյակը հայտնի է

Երեկ՝ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկություններին, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է:

Ըստ այդմ, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հրապարակին» հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան:

Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես և սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է 6-րդ տեղում:

Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարևանությամբ կլինի Հրանտ Բագրատյանին անունը:

Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերևա մոտ օրերս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter