HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների մասնակցությամբ քննարկումը, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, վարում էին հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և հիմնադրամի փորձագետները:

Առցանց քննարկմանը ներկայացվել են 2020 թվականի ընթացքում սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումներ անցկացնելու, պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, կառավարիչների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը և այլ հարցեր:

Հարցուպատասխանի փուլում սնանկության գործով կառավարիչների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերել են սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար ներդրված նոր համակարգին, աճուրդի անցկացման կարգին, կառավարիչներին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգին և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter