
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության հիման վրա գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ
Պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու), Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) և Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ հանրային կապերի բաժինը։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել