HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». առաջին ընտրակաշառքը՝ խտացրած կաթ

ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը:

Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում:

«Հայացքը» փորձեց կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց, ցավոք, նրա հեռախոսն անհասանելի էր: «Հայացքի» կարծիքով՝ սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից: Հուսով ենք՝ տիկին Հերմինեն կհերքի այս լուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter