
Սպանություն Աբովյան քաղաքում
Մայիսի 25-ին` ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից:
Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել