HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 մլն դրամ՝ մարդահամարի նախապատրաստման համար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և Վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը։

Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն դրամ։

Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը։ Դրա արդյունքում տեղեկություններ կստացվեն բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, զբաղվածության (տնտեսական ակտիվության), կրթության և տնտեսությունների բնակարանային պայմանների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter