
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
56 փորձանմուշներիի արդյունքներով՝ կորոնավիրուսի վարակը հաստատվել է Արցախի ևս 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:
Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 է, որից 14-ը ապաքինվել են: Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել