
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, կմեկնարկեն մեծ գրողի ծննդյան 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Ե. Չարենցի տուն-թանգարանից Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտները, թանգարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամները, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ ու պարզապես չարենցասերներ ժ. 11:30-ին քայլարշավով կուղևորվեն Չարենցի հուշահամալիր, որտեղ կազդարարվի չարենցյան տարվա բացումը:
Այսօր գրողի տուն-թանգարանում կբացվի «Եղիշե Չարենց» դիմանկարների շարքի ցուցահանդեսը, համերգ կտան երաժշտական, պարային համույթներ, կընթերցվեն մեծ բանաստեղծի գործերը:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ Չարենցի ծննդյան 115-ամյա հոբելյանը կնշանավորվի մեկ խորհրդանշական փաստով ևս. մարտի 13-ին Կոմիտաս 49/2 հասցեում ընթերցողների առջև կբացվի «Զանգակ» գրատունը:
Մեկնաբանել