
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել