HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը` կեղծ փաստաթղթերով մրցույթին մասնակցած ընկերության մասին. «Որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության»

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց շինարարական ընդհատված աշխատանքներից, քանի որ տեխնիկական վերահսկողություն չի իրականացվում:

«Եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ «Ռաշն վոյաժ» ընկերությունը, այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյանի ընտանիքի հետ: Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Ձեր մտերիմն է: Կարծում էի ուշադրության կդրաձնեիք այս հարցին: Ուզում եմ իմանալ՝ արդյոք այս հարցով կա՞ հարուցված քրեական գործ, թե՞ ոչ»,- հարցրեց նա` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետն արձագանքեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի վերահսկողական ծառայությունը, գործերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն:

«Որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, Հայաստանը փոքր երկիր է, որ շատ փորփրենք, հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնենք: Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ կապի կապի կապով իրար հետ կապված չեն: Ընդհանրապես ես Ձեզ ասեմ` ժամանակակից գիտությունը հետաքրքիր հայտնագործություն է արել. յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է»,- ասաց Փաշինյանը:

Ապա խոսելով կեղծ փաստաթղթերով մրցույթին մասնակցած ընկերության մասին՝ ասաց.

«Եթե ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, Դուք սխալ պատվերացում ունեք գործող իշխանության մասին: Դուք իրավունք ունեք կասկածելու, բայց իմ պատասխանը հետևյալն է` յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և Ձեր` ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան նման ճակատագրից»,-նշեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter