HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդունելության քննությունները առցանց չեն լինի

2020-2021 ուսումնական տարվա բուհական ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, լինելու են քննական կենտրոններում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցադրմանը:

«Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունել է 2020-2021 թվականների բուհական ընդունելության կարգը, մենք, ամբողջ համակարգը պայմանավորված համավարակով, փոփոխել ենք, փորձել ենք էնպես անել, որ որակը չտուժի: Քննությունները լինելու են քննական կենտրոններում: Մենք ավելացրել ենք քննական կենտրոնները, որպեսզի պարետատան սահմանած պահանջների տրամաբանության մեջ մնանք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով` այժմ Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմակներ, ախտահանող նյութեր է գնում, նաև համապատասխան սարքեր` ապահովելու քննական ընթացքի թափանցիկությունը, որպեսզի դահլիճները նկարահանվեն:

«Պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չլինեն: Մենք կարգ ենք սահմանելու, որ հերթ կանգնեն և որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ անվտանգ կանցնեն քննությունները»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` քննական շրջանը լինելու է հուլիսի 1-ից 8-ը, որպեսզի զորահավաքային աշխատանքները չխոչընդոտվեն:

Դիմորդների գրանցումն ամբողջությամբ լինելու է առցանց, dimord.am կայք այցելելով՝ վերջիններս կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող ինֆորմացիային:

«Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ` պարտադիր առարկաների դեպքում: Նախարարությունը, համագործակցելով բուհերի հետ, ընտրել է դրանից մեկը` ըստ տվյալ մասնագիտության:  Կամընտրական առարկաների դեպքում թողել ենք, որ դիմորդը ինքն ընտրի իր նախընտրած առարկան, և դրանցից յուրաքանչյուրը դառնում է մրցույթին մասնակցող գնահատական»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter