HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբքի մեջ արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ. մեկում՝ նորածին

Մարտի 12-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհին բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որոնցում եղել է 60 ուղևոր:

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի մեջ արգելափակվել է ավտոմեքենա, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 18 ուղևորի տեղափոխել են Ծաղկահովիտ, 3 ավտոմեքենա վերադարձել է Ալագյազ գյուղ:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Հացառատ-Ծաղկաշեն ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 2 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել հասնել կանչի վայր:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի թրթուրավոր տրակտորի օգնությամբ ավտոմեքենաների ուղևորները տեղափոխվել են փրկարար ջոկատի մոտ, այնուհետև Գավառ: Գավառի ՃՇՇ-ն արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս կբերի մարտի 13-ի առավոտյան: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter