
«Twitter»-ի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Թրամփը սպառնացել է փակել սոցիալական կայքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Twitter» սոցիալական կայքի հետ ունեցած կոնֆլիկտը նոր թափ է հավաքում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները մայիսի 26-ին Թրամփի երկու գրառումները պիտակել էին որպես «ապակողմնորոշիչ», Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ «Twitter-ը ամբողջությամբ ոտնահարում է ազատ խոսքը» և խոստացել որպես ԱՄՆ նախագահ թույլ չտալ այդ ամենը։
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին, Թրամփը կոնկրետացրել է իր նախազգուշացումն ընկերությանը։ «Հանրապետականները կասկածում են, որ սոցիալական ԶԼՄ-ները փորձում են լռեցնել պահպանողականների կարծիքները։ Մենք այն լրջորեն կվերահսկենք կամ էլ կփակենք՝ թույլ չտալով նման երևույթի իրականանալը»։ Այս հայտարարությունն ԱՄՆ նախագահ գրառել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։
Republicans feel that Social Media Platforms totally silence conservatives voices. We will strongly regulate, or close them down, before we can ever allow this to happen. We saw what they attempted to do, and failed, in 2016. We can’t let a more sophisticated version of that....
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 27, 2020
Թրամփի գրառումներում, որոնք սոցիալական կայքը ճանաչել է որպես «ապակողմնորոշիչ» խոսվում էր այն մասին, որ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները միտված են ընտրողներին ուղարկել քվեաթերթիկները՝ փոստային ծառայության միջոցով։ Թրամփը հայտարարել էր, որ այդպիսի պրակտիկան սպառնում է արդյունքների «նկարմանը»։ Թրամփը ենթադրել էր, որ փաստաթղթերը կարող են գողացվել փոստային արկղից, կեղծվել կամ ստորագրել ուրիշների կողմից։
There is NO WAY (ZERO!) that Mail-In Ballots will be anything less than substantially fraudulent. Mail boxes will be robbed, ballots will be forged & even illegally printed out & fraudulently signed. The Governor of California is sending Ballots to millions of people, anyone.....
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 26, 2020
Սոցիալական կայքի աշխատակիցները հայտարարել են, որ Թրամփը անհիմն հայտարարություններ է անում այն մասին, որ փոստով ընտրությունները կհանգեցնեն ձայների կեղծմանը։ Արձագանքելով նրանց՝ Թրամփն իր հերթական գրառման մեջ նշել է, որ «Twitter-ը փորձում է խառնվել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։
Լուսանկարը՝ «CNN»-ի
Մեկնաբանել