
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հայաստանի տարածքում մայիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կանխատեսումներով՝ մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 28-ի ցերեկը, 29-31-ը և հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել