HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանը եւ 4 անձ կկալանավորվեն. դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը

Ռուբեն  Հայրապետյանի, որդու և նրա ընկերների  կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ  առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել: 

Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից  հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ այնուհետև ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter