HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքով տվյալներ են ձեռք բերվել՝ վերջինիս կյանքից զրկելու վերաբերյալ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին 33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ մի խումբ անձանց կողմից 33-ամյա տղամարդուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ:

2020թ. մայիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 334-րդ հոդվածի (հանցագործությունը պարտակելը) 1-ին մասով, որը նույն օրը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

Կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունները կատարած անձանց ինքնությունը, որոնք անմիջապես վերցվել են հսկողության տակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2020թ. մայիսի 27-ին 4 անձ միաժամանակյա բերման է ենթարկվել:

Նույն օրը նրանցից 2-ը ձերբակալվել են՝ 33-ամյա տղամարդու սպանության կասկածանքով, իսկ մյուս 2-ը՝ ենթադրյալ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:                                                  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter