Համագյուղացու տնից գողացել է մի շարք իրեր
Մարտի 11-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատ գյուղից բերման են ենթարկել 41-ամյա Դավիթ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի վերջից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով, համագյուղացու տնից գողացել է գազի վառարան, 8 մետրանոց ռետինե խողովակ, սառնարան, թուջե ջեռուցիչ, ալյումինե 5 կաթսա, գազօջախի թուջե տակդիր, ալյումինե ծաղկազարդեր, լվացքի մեքենա և պղնձյա մալուխներ' պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
«Գողոնը մասամբ առգրավված Է: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել