Գոռավանցին հետապնդել ու բռնել է գիշերը բակ մտած այգավանցուն
Մարտի 11-ին Գոռավան գյուղի մի բնակչից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր ընտանիքի հետ գտնվել է Ծաղկաձոր քաղաքում և եղբորը խնդրել է, որ գիշերը մնա իրենց տանը:
Մարտի 11-ի գիշերը իրեն է զանգահարել եղբայրը և հայտնել, որ 3 անձ, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել իրենց տան բակ, սակայն ինքը հետապնդել և բռնել է նրանցից մեկին՝ Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Դ.-ին:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Դավիթ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել