
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել