
Որոշում է կայացվել՝ արգելափակել Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները
Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել՝ հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում, բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։
«Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,-ասված է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել