
Հունիս 5-ին իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները
Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին ճամը 11:00-ին FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան:
«Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ:
Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144969»,-ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջի հայտարարությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել