HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագետ. «Վիրուսն ունենալու է սեզոնայնություն այն երկրներում, որտեղ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթները»

Աշոտ Խուրշուդյան
Տնտեսագետ

Նախկին հետազոտությունները բացահայտել էին, որ կորոնավիրուսը պնդաճակատ է շոգի նկատմամբ։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ այն միջինը 15 րոպեում քայքայվում է ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ԱԻՆ-ի կայքում UV ինդեքսի մասին միայն ինֆորմացիա ունենք, այն էլ վերջին անգամ տրվել է անցյալ տարի։ Այն մեզ մոտ եղել 6, իսկ նախանցյալ տարի ամենաշոգին՝ 7։


Կից գրաֆիկից երևում է (ներքևից երրորդ նկարը), թե որ ամսվա, որ ժամին ինչքան է UVB ալիքների հզորությունը և ցույց է տրված, որ մայիս-հունիս ամիսների ուլտրամանուշակագույն ճառագայթումը բավարար է վիրուսին սպանելու համար՝ արևի տակ հարթ մակերևույթի վրա։ Այս գրաֆիկը արված է մեր երկայնության երկրների համար, սակայն ծովի մակերևույթի համար։ Կատարված աշխատանքը շատ հաջող սիմուլացիոն է, բարձրորակ է։ Մենք գտնվում ենք բարձր լեռնային գոտում, խնդրել եմ միջազգային օդերևութաբանական ծառայությունից տրամադրեն Երևանի տվյալները, հենց ստանամ կհամեմատեմ այս սիմուլացիայի հետ։

Մութ պայմաններում երևում է, որ վիրուսը չի վերանում։

ԲԱՅՑ սա բաց օդում, մակերևույթի վրա վիրուսի վարքագծի մասին է։ Մեր խնդիրը փակ տարածքում մարդկանց վարքագիծն է։ Հենց տվյալները ստանամ, սրան ավելի մանրամասն կանդրադառնամ։

Առաջին կարճ հետևությունս՝ այո, այս վիրուսն ունենալու է սեզոնայնություն այն երկրներում, որտեղ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայները։ Վերջինիս վրա շատ գործոններ են ազդում՝ ամպերը, օզոնի շերտը, SO2-ի պարունակությունը մթնոլորտում և այլն և այլն։ Ու հիշեք, որ մաշկի համար էլ շատ վտանգավոր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter