HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի համայնքների ցանկը և բյուջեն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը:

Խորհուրդը քննարկել ու հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն: Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիներ հիմնելուն, գյուղական համայնքներում ենթակառուցվածքները զարգացնելուն:

Խորհուրդը հաստատել է 2012 և 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը:

Կառավարության կայքի հաղորդմամբ՝ նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված և մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter